Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ բանակը կմնա Գազայում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականները, անվտանգության նկատառումներից ելնելով,  երբեք ամբողջությամբ դուրս չեն գա Գազայի հատվածից, և որ պաղեստինյան անկլավում կստեղծվի քաղաքացիական-զինվորական բանակային ստորաբաժանում. այս մասին հայտնում է Reuters-ը:

Հոկտեմբերին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կողմից ստորագրված խաղաղության ծրագրի համաձայն՝ իսրայելական զինվորականները աստիճանաբար ամբողջությամբ պետք է դուրս գային անկլավից:

«Մենք գտնվում ենք Գազայի խորքում և երբեք ամբողջությամբ չենք լքի Գազան։ Նման բան երբեք չի լինի։ Մենք այնտեղ ենք՝ պաշտպանելու, կանխելու համար այն, ինչ տեղի ունեցավ», -ասել է Կացը:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Իսրայելական բանակի ստորաբաժանումներին անդրադառնալով՝ Կացն ասել է, որբ երբ ժամանակը գա, հյուսիսային Գազայում կկառուցեն Նահալ ստորաբաժանումներ՝ տեղահանված (իսրայելական) համայնքների փոխարեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031