«Ֆլեշ» ընկերությունը 30 տարեկան է․ ի՞նչ է առջևում

Հայաստանում վառելիքի շուկայի առաջատարներից «Ֆլեշ» ընկերությունն այս տարի նշում է հիմնադրման 30-ամյակը․ սեպտեմբերից մեկնարկած հոբելյանական բազմաբնույթ միջոցառումներն ամփոփվեցին գալա-հանդիսությամբ, որին ներկա էին նաև Ընկերության տեղի և միջազգային գործընկերները, բիզնես հանրույթի ներկայացուցիչներ, մարդիկ, որոնք Ֆլեշի հետ ապահով ու վստահելի ճանապարհ են անցնում։

30-ամյակին «Ֆլեշ» ընկերությունն ազդարարեց Flash 3.0 հայեցակարգի մեկնարկի մասին․ այն ընկերության անցած ճանապարհն է․ 1.0-ն՝ որպես սկիզբ, 2.0-ն՝ որպես զարգացում և ընդլայնում, 3.0-ն՝ նոր հնարավորություններ, ժամանակակից մոտեցումներ և ժամանակակից սպառողի պահանջներին համապատասխան ծառայություններ։

«Դրական էներգիա, համառություն և վստահություն․․․»,- այս բանաձևով է ընկերության երեսնամյակն ամփոփում «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը ու դեպի հաջորդ հոբելյաններ մուտքն ազդարարում ռեբրենդինգով, որը մեկնարկել է արդեն մի քանի տարի՝ դառնալով շրջադարձային քայլ։

«Ընկերության սեփականատիրոջից սկսած, թիմով վերջացրած՝ սկսեցին հասկանալ բրենդի և վերափոխման ուժը՝ առաջին երկու լցակայանների ձևափոխումից սկսած: Դա ոչ միայն խոսքերով, այլև թվերի առումով էր շրջադարձային։ Բիզնեսում լավ խոսք կա․ բիզնեսը խոսում է թվերով, իսկ թվերը չեն ստում»,- մանրամասնեց Սանասար Բեգլարյանը։

Կարդացեք նաև

«Ջինջ բրենդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն Կարեն Բաբաջանյանն էլ պատմեց․ «Ռեբրենդինգի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ որոշում կայացվեց, որ լցակայաններում այլևս չենք ուզում գրված լինի «բենզին» բառը։ 90-ականների սկզբում լցակայանները հարկ ունեին նշելու, որ բենզին են վաճառում, բայց երբ «բենզին» բառը հանում ես և առաջին պլան ես բերում քո ընկերության տարբերանշանը և ֆիրմային ոճը, դու ասում ես, որ միայն բենզին չեմ վաճառում, այլ էմոցիա, վստահություն, ապահովություն և այն ջերմ էներգիան, որի մասին առաջիկայում կխոսենք»։

Իսկ «Ֆլեշ»-ի պատմությունը 90-ականներից սկսած՝ մեծ ջանքի, աշխատասիրության, նվիրումի, ազնվության ու հաջողությունը կառուցելու, ստեղծելու օրինակ է բիզնես աշխարհում։ Խորհրդային Միության փլուզման, երկրաշարժի հետևանքների, բազում դժվարությունների շրջանում «Ֆլեշ»-ի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, հասկանալով երկրում վառելիքի անհրաժեշտությունն ու կարևորությունը, ռիսկի դիմելով՝ սկսեց վառելիքի ներկրումը։ Հենց սա դարձավ այս մեծ պատմության առաջին քայլը:

Գործունեությունը մի քանի աշխատակցով սկսելուց 30 տարի անց արդեն Ընկերությունն ունի ավելի քան 600 աշխատակից, շուրջ 50 լցակետ Երևանում և մարզերում: Գործարկվել են նաև լցակետերին կից Express shop-երը, Էլեկտրոմոբիլների արագ լիցքավորման կայանները։

30 ամյակի շրջանակում այս ամենը լրացրել է Flash Mobile բջջային հավելվածը, որը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին, բայց սա էլ դեռ ամենը չէ։

«Ֆլեշ մոբայլը և,առհասարակ, թվային հարթակն այն հարթակն է, որը չեմ պատկերացնում՝ գեթ մեկ օր կանգ առնի իր զարգացման, նորարարության մեջ, քանի դեռ աշխարհը դինամիկ առաջ է շարժվում։ Այն այսօր հասանելի է B2С մակարդակում, այսինքն՝ բոլոր ֆիզիկական անձանց, որոնք օգտվում են ընկերությունից ամենօրյա ռեժիմով, ձեռք բերում թղթային կտրոններ, բայց ապագայում կմտնենք նաև B2B ասպարեզ, ու նույն թվային հնարավորություններից կարող են օգտվել մեր բոլոր գործընկերները․ տարբեր քննարկումներով բերել ենք այնպիսի ճկունության, որ չլինի գեթ գործընկեր, որի համար հարմար չլինենք։ Ովքեր օգտվում են վառելիքից, ուզում են անվտանգություն, հուսալիություն»,- հավելեց «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրենը։

«Ֆլեշ»-ի պատմության հետ ձգվում են նաև բազմաթիվ բարեգործական նախագծերի պատմությունները, որոնց մասին հաճախ լռել ու չեն բարձրաձայնել․ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը ֆինանսավորել է բազմաթիվ ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակներ տրամադրել, դրամաշնորհներ են հատկացվել գիտական հետազոտությունների, գրքերի համար․ այս տարիներ ընթացքում հիմնադրամում ներդրվել է շուրջ 600 միլիոն դրամից ավելի գումար։

Լրջագույն մարտահրավեր հաղթահարելու համար ստեղծվել է «Հիմք» հիմնադրամը, որը 2023 թվականին՝ ազգային աղետի ժամանակաշրջանում՝ արցախահայերին աջակցող լրջագույն աշխատանքներ է իրականացրել և իրականացնելու․ 5000-ից ավելի ընտանիք արդեն իսկ դարձել է այս հիմնադրամի շահառու։

«Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրենը նշում է՝ շարունակելու են աջակցել Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի երեք ուղղությունների․ «Կրթություն, բնապահպանական հարցեր ու միջոցառումներ, որտեղ կա դրական էներգիայի աղբյուր»։

Ամփոփելով՝ Սանասար Բեգլարյանը բանաձևում է նաև Ֆլեշի մրցակցային առավելությունները՝ կայուն որակ և բրենդինգ։

Flash-ի զարգացումն ու երկար ճանապարհը շարունակվում է նոր հնարավորություններով, նոր ձևաչափով, նոր էներգիայով։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս