Բաժիններ՝

Ոստիկանությունը հորդորում է որևէ պատրվակով անձնական տվյալները չտրամադրել անծանոթներին

Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է որևէ պատրվակով անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ։

«Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը:

Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում՝ կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։

Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար»,–նշված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031