Նիկոլի ադրբեջանական «պարտնիյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Եվ ուրեմն, Փաշինյանը երեկ Գերմանիայում բացահայտ կերպով հավասարության նշան է դնում Արցախի հարցի և Ալիևի կողմից ներմուծված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի միջև և հայտարարում, թե «եթե մենք ուզում ենք, որ ադրբեջանցիները չասեն ‘Արևմտյան Ադրբեջան’, մենք էլ պիտի մոռանանք Արցախի հետ վերադարձի մասին»։

Մինչ այդ, նախօրեին Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում լսումներ էին կազմակերպվել՝ կապված դեկտեմբերի 10-ի՝ Արցախի սահմանադրության օրվա հետ, որին մասնակցում էին Արցախի հարցով մտահոգ քաղաքական ուժեր և անհատներ։ Այս փաստը, թերևս, չէր կարող անմասն մնալ ռեժիմի աչքից, և միանգամից միացվեց ռեպրեսիվ մամլիչը։

Որպեսզի ավելի հստակ և պարզորոշ հասկանաք հայաստանյան կոլաբորանտ կառավարիչների փոքրոգության ու ճղճիմության չափը, ասեմ, որ այս պահին քննիչների մի խումբ գտնվում է Արցախի ներկայացուցչությունում՝ առանց որևէ պարզաբանում ներկայացնելու, զբաղված է փնտրտուքներով։

Ըստ էության՝ Նիկոլի ադրբեջանական «պարտնիյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031