Իշխան Սաղաթելյանը Քննչական կոմիտե է կանչվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործից անջատված մասով

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Քննչական կոմիտե է կանչվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործից անջատված մասով քննվող վարույթի շրջանակներում: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները: Նա հրաժարվել է ցուցմունք տալ և արդեն դուրս է եկել Քննչական կոմիտեի շենքից:

Հիշեցնենք , որ ավելի վաղ գրել ենք, որ Սաղաթելյանը կանչվել է Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն:

Տեսանյութեր

Լրահոս