Բաժիններ՝

Արգավանդի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Mercedes» և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Արման Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031