Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպն ու ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ են հայտնել Ռուբիո-Լավրով հանդիպումից

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը։«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Պետքարտուղարը վերահաստատել է նախագահ Թրամփի կոչը՝ դադարեցնելու սպանությունները և ընդգծել Մոսկվայի կողմից ռուս-ուկրաինական պատերազմի տևական լուծման ուղղությամբ բովանդակալից քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- նշվել է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Լավրովն ընդգծել է երկու երկրների ղեկավարների կողմից Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելու պատրաստակամությունը և նշել Կիևի և մի քանի եվրոպական մայրաքաղաքների կողմից առաջ մղվող «սխեմաների» անընդունելիությունը, որոնք «ուղղված են հակամարտության երկարաձգմանը»։

Կողմերը պայմանավորվել են շարունակել Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին գործերի մարմինների միջև կառուցողական երկխոսությունը։Նյու Յորքում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների փակ հանդիպումը տևել է 50 րոպե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս