Բաժիններ՝

Ուկրաինան և Սիրիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին կոմյունիկե, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ կոմյունիկե», – գրել է Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները, երկու երկրների առջև ծառացած անվտանգության սպառնալիքները և դրանց հակազդելու կարևորությունը։

Երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են 2022 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930