Բաժիններ՝

Թրամփը կարծում է, որ առաջիկայում համաձայնություն ձեռք կբերվի Գազայի հարցի կարգավորման շուրջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ մոտ ժամանակներս հնարավոր կլինի համաձայնության գալ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ։

«Ես կարծում եմ, որ մենք շատ շուտով համաձայնության կհասնենք Գազայի հարցում», – սեպտեմբերի 7-ին նշել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Էնդրյուս ռազմակայանում։

Պ​աղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն ավելի վաղ  հայտարարել էր, որ պատրաստ է անհապաղ վերադառնալու բանակցությունների Գազայի հատվածում հրադադարի և այնտեղ պահվող բոլոր պատանդների ազատ արձակման շուրջ։

Ավելի վաղ Թրամփը ՀԱՆԱՍ-ից պահանջել էր ընդունել Գազայի հարցում հակամարտության կարգավորման իր պայմանները և ընդգծել է, որ դա «վերջին նախազգուշացումն» է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930