Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Գազա քաղաքը գրավելու՝ Իսրայելի ծրագրերը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը քննադատել է Իսրայելի կառավարությանը Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերի համար: Այս մասին հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը։

«Գերմանիայի հեղինակությունը՝ որպես գլոբալ եվրոպական դերակատար, կախված է նրա քաղաքականության հետևողականությունից միջազգային իրավունքի պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի և քաղաքացիական բնակչության կյանքի պաշտպանության հարցում»,- ասել է նախարարը Զագրեբ կատարած այցի ժամանակ՝ Խորվաթիայի դեսպանների համաժողովում:

«Մեր կարծիքով, Իսրայելի կաբինետի որոշումը Գազա քաղաքը գրավելու և ցամաքային գործողություններն ակտիվացնելու վերաբերյալ, չի նպաստում այս նպատակներից որևէ մեկին», – ասել է նա:

Օգոստոսի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատված կատարած այցի ժամանակ նշել է, որ այցի նպատակը Գազան գրավելու վերաբերյալ բանակի ծրագրի հաստատումն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031