
Պատկերացրեք, թե որքան առաջին դասարանցիներ չեն գնալու դպրոց մոտակա տասնամյակում. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «2018-ի սեպտեմբերին դպրոցները դիմավորել են մոտ 39 հազար առաջին դասարանցու, 2024-ին թիվը իջել է՝ 34–35 հազարի. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան
Ու այս անկումային ցուցանիշը հաշվի առնելով այն, որ այս թվի մեջ կան նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների երեխաները: Իսկ հիմա փակեք մի պահ աչքերդ, հիշեք էն 5000 զոհված ջահել տղերքին ու մոտավոր հաշվարկով, թե երբ կամուսնանային ու երբ կունենային երեխա, պատկերացրեք, թե որքան առաջին դասարանցիներ չեն գնալու դպրոց մոտակա տասնամյակում:
Առաջին դասարանցիների թվաքանակի անկումը շարունակվելու է: Դա էլ է Նիկոլի այն զիջումներից, առանց որոնց մենք չէինք լինի հիմա «ավելի ինքնիշխան» քան երբևէ»: