Բաժիններ՝

«Ուրարտու»-ն նոր համալրում ունի կազմում

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել 24-ամյա Նիգերիացի պաշտպան Էբենեզեր Պրինցի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել մոլդովական «Զիմբրու»-ի և բուլղարական «Արդա»-ի կազմերում։2022/23 մրցաշրջանը Պրինցն անցկացրել է «Նոա»-ում, որտեղ աշխատել է Ռոբերտ Արզումանյանի հետ:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Ուրարտու»-ն 4 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս