Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է համահունչ միջազգային գործընթացների հետ. Փաշինյան

Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է համահունչ միջազգային գործընթացների հետ։ Այս մասին Կապանում օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկությունները ուսումնասիրելիս, գալիս ենք մի արձանագրման, որ մենք այդպես էլ, որպես կանոն, չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ:

Այն, ինչ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է՝ մեր քաղաքականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսների հետ: Սա չափազանց կարևոր է, և սա, թերևս, մեր մի քանի հարյուրամյակների առաջին իրատեսական և ռեալ հնարավորությունն է դառնալ միջազգային զարգացումներին համահունչ: Սա չափազանց կարևոր արձանագրում է»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031