
Վիետնամում պատրաստվում են հզորագույն թայֆունի․ շուրջ կես միլիոն մարդ կտեղափոխվի առափնյա շրջաններից

Վիետնամի իշխանությունները մոտեցող Քաջիկի թայֆունի պատճառով պատրաստվում են ավելի քան 500 000 բնակչի տեղափոխել առափնյա չորս նահանգներից։ Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը։
Քաջիկի թայֆունը Հարավչինական ծովով առաջ է ընթանում 175 կմ/ժ արագությամբ։ Ակնկալվում են հորդառատ անձրևներ ու հեղեղումներ։
Առափնյա մի շարք քաղաքներում առավոտից փակ են խանութներն ու սրճարանները։
Վիետնամական Vietnam Airlines և Vietjet ավիաընկերությունները վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկել են իրենց թռիչքները։ Կենտրոնական հատվածի բոլոր օդանավակայանները փակվել են թռիչքների համար։
VietnamNews-ը գրում է, որ Քաջիկին երկրում 2025 թվականին գրանցված ամենաուժեղ թայֆունն է լինելու։