Վազգեն Գալստանյանը 1995թ. մահացել է. ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ. Բագրատ Սրբազան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Իգոր Սարգսյանի, Դավիթ Գալստյանի և մյուսների գործով նախնական դատալսումները։

Դատավորը մեղադրյալների ինքնությունը ճշտելիս, դիմելով Բագրատ Սրբազանին, ասաց Վազգեն Գալստանյանը, ինչին ի պատասխան Սրբազանն ասաց՝ Վազգեն Գալստանյանը 1995թ. մահացել է, ինքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

«Վազգեն Գալստանյանը 1995թ. մահացել է. ես Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ: Դատարանի կարգը գիտեմ, բայց խնդրում եմ ինձ կոչել Բագրատ արքեպիսկոպոս: Ծնողներս պարսկահայ են, ունեմ մի քանի բարձրագույն կրթություն, 6 գիրք ունեմ, ամուսնացած չեմ, զավակներ չունեմ, դատապարտված չեմ եղել»,- ասաց Բագրատ սրբազանը:

Դատավորի հարցին՝ ամուսնացա՞ծ է, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Վստահաբար, երեխաներ էլ չունեմ»։

Հարցին էլ՝ նախկինում դատապարտված եղել է, թե ոչ, Սրբազանը պատասխանեց. «Երբեք, հնարավորություն էլ չեմ ունեցել»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031