ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նախապատրաստական նիստին

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Աշոտ Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների  հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համակարգող խորհրդի նիստին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ոլորտում հանցագործությունների և կոռուպցիայի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև համատեղ օպերատիվ-կանխարգելիչ քայլերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին նիստի օրակարգի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ և նախանշվել են առաջիկա աշխատանքների ուղղությունները։

ԱՊՀ պետությունների հարկային հետաքննության մարմինների համակարգող խորհրդի հերթական 24-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031