Բաժիններ՝

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հուլիսի հաշվետվությունը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հուլիսի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, նրանց համար բերված հանձնուքներում առկա էլեկտրատեխնիկայի, հագուստի և սնունդի միջից, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաև խցերում և բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 88,64 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 212 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 196 պարագա, 16 wi-fi սարք, 29 կտրող-ծակող առարկա, 62,6 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031