Բաժիններ՝

Աննա Վարդապետյանը ժամացույցներ է նվիրել դատախազության աշխատակիցներին. Factor.am

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ դատախազության տոնի առթիվ ժամացույցներ է նվիրել որոշ աշխատակիցների։ Այս մասին Factor.am-ը տեղեկացել է Կոռուպցիայի կանխարագելման հանձնաժողով ներկայացված հանրային ծառայողի նվերների հաշվառման ձևաթղթից։

Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը տղամարդու ժամացույց է նվեր ստացել։ Արժեքը կազմել է 78 հազար դրամ։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանը AWI, 1717 v.5 տեսակի ձեռքի ժամացույց է նվեր ստացել: Արժեքը կազմել է 48 հազար դրամ։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալ Արթուր Մարտոյանը Դատախազության տոնի առթիվ «Գնոմոն» տեսակի ժամացույց է նվեր ստացել։ Նվերի արժեքը կազմել է 78 հազար դրամ։ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Հարություն Մաշադյանը ևս 78 հազար դրամ արժեքով ժամացույց է նվեր ստացել։

Հավելենք, որ ամեն տարի հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս