Բաժիններ՝

Լոկառնոյի կինոփառատոնը բացվել է ֆրանս-հայկական ֆիլմով

Լոկառնոյի կինոփառատոնը բացվել է ֆրանսահայ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։

«Արտոյի երկիրը» ֆիլմը կինոփառատոնի բացման շրջանակներում ցուցադրվել է ամենահեղինակավոր կինոհարթակներից մեկում՝ «Պիացցա Գրանդե» բացօթյա հրապարակում՝ 8000 հանդիսատեսի ներկայությամբ:

Ֆիլմը կենտրոնանում է կնոջ վրա, որը իր ամուսնու հայրենիքում՝ Հայաստանում ճամփորդելու ընթացքում բացահայտում է ամուսնու իրական ինքնությունը։ Սելինը առաջին անգամ գալիս է Հայաստան, իր ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու նպատակով։ Նա հայտնաբերում է, որ ամուսինը ստել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, և նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալ։

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ:

Լոկառնոյի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի ավելի քան 220 ֆիլմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031