Բաժիններ՝

Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ

Օգոստոսի 3-ին հերթական ողբերգական դեպք է տեղի ունեցել Մասիս քաղաքում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մասիսի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ կանչով մեկնել են Խաչփառ գյուղի 6-րդ փողոց, որտեղ հարազատները հայտնել են, որ գազի պայթյունի հետևանքով մահացել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա Երվանդ Խ.-ն, ում մարմինը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում, Երվանդ Խ.-ն իրենց տանը կից ավտոտնակում իր կողմից շահագործվող «GAZ 2410» մակնիշի ավտոմեքենայի ընթացամասերի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազի «ֆարսունկա» (բալոնչիկով) տաքացրել է ավտոմեքենայի առջևի ձախ ընթացամասը, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն և Երվանդ Խ.-ն տեղում մահացել է:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031