Բաժիններ՝

Հնդկաստանը և Ֆիլիպինները համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում

Ֆիլիպինյան և հնդկական ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում:

Այս մասին  հայտնում է Associated Press գործակալությունը ՝ նշելով, որ երկօրյա  զորավարժությունները սկսվել են օգոստոսի 3-ին:

Ըստ աղբյուրի՝ Ֆիլիպինների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոմեո Բրաուներ կրտսերը լրագրողներին հայտնել է, որ զորավարժությունները հաջող են անցել և հույս է հայտնել, որ երկու երկրների զինվորականները համատեղ զորավարժություններ կկազմակերպեն նաև ապագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031