Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Ուկրաինա։

Այս մասին հայտնում է Գերմանիայի ԱԳՆ-ն։Նախարարը Կիև ժամանելուն պես հայտարարել է, որ «ուկրաինացիները պաշտպանում են ոչ միայն իրենց երկրի ազատությունն ու ինքնիշխանությունը, այլև Եվրոպայի անվտանգությունն ու ազատությունը՝ ընդդեմ Պուտինի ագրեսիայի»։

«Հետևաբար, մենք շարունակելու ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինային աջակցելու վրա։ Ուկրաինայի ազատությունն ու ապագան մեր արտաքին ու անվտանգային քաղաքականության ամենակարևոր խնդիրն են»,- նշել է Վադեֆուլը։

Նա ընդգծել է նաև, որ իրենք ինչպես ԵՄ-ում, այնպես էլ G7-ի գործընկերների հետ շարունակելու են պատժամիջոցների կիրառումը՝ սահմանափակելու ռուսական կողմի ֆինանսական կարողությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30