Իշխանությունն արդեն պլանավորում է արել, թե մինչև հաջորդ ընտրական ցիկլը ո՞ւմ է թիրախավորելու, ո՞ւմ նկատմամբ է բռնություն կիրառելու և ո՞ւմ նստեցնելու. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունն արդեն պլանավորում է արել, թե մինչև հաջորդ ընտրական ցիկլը ո՞ւմ է թիրախավորելու, ո՞ւմ նկատմամբ է բռնություն կիրառելու և ո՞ւմ նստեցնելու:

Մեկի վրա «գործեր սարքելը» 3 տարի է առաջ է սկսել, մեկինը` 1 տարի առաջ, սակայն եթե սրանց պետք լինի, ապա յուրաքանչյուրին էլ մեկ օրում կզրպարտեն, կվարկաբեկեն ու կտանեն կալանքի:

Չկա Հայաստանում մի մարդ, ով կարող է ասել, թե ապահովագրված է իշխանական հարձակումներից:

Այս ամենը դեմն առնելու տարբերակը ճիշտ մարտավարություն և ճիշտ պլանավորում անելն է` անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակման անցնելն է:

Հարձակումն ասվածը ենթադրում է` քաղաքական վիճակը վերահսկելը, օրակարգ թելադրելն ու իշխանությանը ստիպելը` իրար հետևից սխալվել, սայթաքել և վերջում ամբողջությամբ տապալվել գետնին:

Հակառակ դեպքում կշարունակենք ոստիկանական, քննչական բաժինների դիմաց «հերթապահություններն» ու դատարանի առաջ անվերջ ելույթները, իսկ քաղբանտարկյալների թիվն անշեղորեն կաճի:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30