Բաժիններ՝

Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերն են

Դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերն են: Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանը։

Կարագուլյանը փառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամներից է:

Կինոփառատոնի շրջանակում կկայանա Շոն Բեյքերի «Անորայից» սիրված ու հայտնի դարձած դուետի առաջին հանդիպումը հայաստանյան հանդիսատեսի հետ: Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ:Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։

Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30