Բաժիններ՝

Հրդեհ՝ Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղիում. 350 բնակիչ տարհանվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 27-ին, ժամը 04:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանվել են 350 բնակիչ։ Շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում են ավտոմեքենաներ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս