Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ․ Տիգրան Աբրահամյան

Շիրակի թեմի առաջնորդի դեմ իշխանության իրականացրած գործողություններն ամբողջովին տեղավորվում են Մայր Աթոռի դեմ պրոցեսների տրամաբանության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Կառավարիչը իր գլխավոր նպատակի իրագործան համար, տարբեր շարժառիթներով` կեղծ մեղադրանքներ, շանտաժ, ճնշում, թիրախավորում է Եկեղեցու հիմնական դերակատար հոգևորականներին, որպեսզի դրանով թուլացնի Վեհափառ Հայրապետին և վերջում ճանապարհ բացի իր` ավելի վաղ հայտարարած գործողությանը:

Իշխանությունը բազմաքայլ օպերացիա է իրականացնում, որտեղ թիրախավորվող անձինք, հատուկ ընտրված թիրախներ են` հավաքական դիմադրությունը կոտրելու և ճանապարհը «մաքրելու» տեսանկյունից»,-գրել է Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30