«Էս թեմայի տակ մտնողներ չեն մտածում, որ իրենց ծնողները մահանան կամ երեխան ծնվի ու կնքելու օրը գա, ո՞ւմ են կանչելու՝ մկրտի կամ թաղման կարգ անի». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «10-ից ավելի առանց դիմակի անձիք, ովքեր ըստ երևույթի «իրավապահ» համակարգի ներկայացուցիչներ են, այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանի մոտ են, մի մասը՝ առաջնորդարանի ներսում։ «Մարդիկ» գլխիկոր կանգնած, ոչ մի բառ չեն խոսում՝ հայտարարելով, թե՝ «իրենք իրենց ծառայությունն են անում»։

Ասեմ, շատ լավ է, որ սրանք դիմակներով չեն ու բոլորը հերթով տեսնում ու ֆիքսում են սրանց դեմքերը։ Սերունդները հետագայում պետք է իմանան դրանց բոլորի դեմքերը՝ հատ-հատ, իսկ հետագայում դրանց սերունդներին պետք է ասվի, որ իր հայրը կամ պապը Սրբազան են ձերբակալել։

Ու մի բան էլ․ էս թեմայի տակ մտնողները, օրինակ, չեն մտածում, որ ասենք իրենց ծնողները մահանան, կամ երեխան ծնվի ու կնքելու օրը գա, ո՞ւմ են կանչելու՝ մկրտի կամ թաղման կարգ անի։

Մի անգամ ասել եմ, նորից կրկնեմ․ Հայ առաքելական եկեղեցու բարձր նվիրապետերին 20-րդ դարի 30-ականներին են ձերբակալել ու Նիկոլի օրոք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30