Բաժիններ՝

ARLOOPA-ն ներկայացրել է Genie AI՝ հեղափոխական գործիք 3D մոդելների տեքստային գեներացիայի համար

Հայկական ստարտափի նոր լուծումը հասանելի է հավելվածում և վեբ հարթակում, առանց մասնագիտական հմտությունների պահանջի

Հայկական ARLOOPA ընկերությունը հայտարարել է նոր գործիքի՝ Genie AI-ի գործարկման մասին։ Genie AI-ն արհեստական բանականության վրա հիմնված համակարգ է, որը հնարավորություն է տալիս օգտագործողին բառերով նկարագրել 3D օբյեկտ, որը համակարգը գեներացնում է վայրկյանների ընթացքում։

Գործիքը հասանելի է ինչպես ARLOOPA բջջային հավելվածում, այնպես էլ ընկերության պաշտոնական վեբ հարթակում՝ studio.arloopa.com։

Genie AI-ն նախատեսված է օգտագործման առանց որևէ ծրագրավորման կամ 3D մոդելավորման փորձի։ Օգտատերը պարզապես մուտքագրում է տեքստային հուշում, օրինակ՝ «հին հայկական սրճեփ փայտե սեղանի վրա», և համակարգը ստեղծում է այդ նկարագրությանը համապատասխան եռաչափ մոդել։

Ըստ ընկերության՝ գործիքը կարելի է կիրառել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կրթության, գովազդի, մշակութային նախագծերի, խաղերի ստեղծման և վիզուալ ներկայացումների մեջ։

«Մեր նպատակն է democratize անել 3D մոդելավորումը՝ հասանելի դարձնելով այն բոլոր ցանկացողների համար, անկախ տեխնիկական պատրաստվածությունից», — նշում են ընկերության ներկայացուցիչները։

ARLOOPA-ն վերջին տարիներին լայնորեն կիրառել է ընդլայնված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաներ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային նախագծերում։ Ընկերության հավելվածը ներբեռնվել է միլիոնավոր օգտատերերի կողմից, իսկ լուծումները օգտագործվել են թանգարանային ցուցադրություններում, կրթական նյութերում, գովազդներում և այլ վայրերում։

Genie AI գործիքի գործարկումը շարունակական քայլ է դեպի արհեստական բանականության և վիզուալ տեխնոլոգիաների համադրություն, որի շնորհիվ հնարավոր է զգալիորեն կրճատել ժամանակն ու ռեսուրսները՝ եռաչափ բովանդակություն ստեղծելիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս