
Մի քանի անգամ դատապարտված 30-ամյա տղամարդը կրկին ձերբակալվեց

Համայքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հունիսի 23-ին ստացել են օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Ալավերդու բնակիչ, նախկինում մի քանի անգամ դատապարտված 30-ամյա տղամարդը օրեր առաջ փորձել կատարել բնակարանային գողություն:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա հունիսի 20-ի երեկոյան գողության նպատակով փորձել է բացել հարևաններից մեկի տան դուռը: Չկարողանալով բացել տան դուռը` մտել է նկուղ, որի դուռը բաց է եղել ու գողացել է մեկ սարք, ևս երկու սարք դրել դռան մոտ` հետո տանելու նպատակով:
Հունիսի 23-ին` ժամը 14.20-ին, Ալավերդու Թումանյան փողոցում 30-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումայանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: