Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Թուրքիայում

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականին Թուրքիայում, իսկ 2027 թվականին՝ Ալբանիայում: Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարների եզրափակիչ հայտարարության մեջ։

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Նիդեռլանդների Թագավորության կողմից մեզ ցուցաբերված առատաձեռն հյուրընկալության համար։ Մենք անհամբեր սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը Թուրքիայում՝ 2026 թվականին, որին կհաջորդի հանդիպումը Ալբանիայում», – ասվում է փաստաթղթում։

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովն անցկացվել է հուլիսի 24-25-ը Հաագայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30