Էրդողանը Հաագայում հանդիպել է Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաագայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:  Նախագահների միջև բանակցությունները տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով:

Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հանդիպման ժամանակ  Էրդողանը նշել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի և ներդրումների ոլորտում։  

Թուրքիայի նախագահի խոսքով՝ համագործակցության զարգացումը, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, կնպաստի 100 միլիարդ դոլարի ընդհանուր առևտրային ծավալի նպատակին հասնելուն։ 

Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև Թրամփի ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարը։ Նա մաղթել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մշտական ​​լինի և ընդգծել է սերտ երկխոսության կարևորությունը՝ Գազայում մարդասիրական ողբերգության արագ ավարտի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման համար։ 

Տեսանյութեր

Լրահոս