Արաղչին գնահատել է Պուտինի հետ վարած բանակցությունները
                                    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 23-ին վարած բանակցությունները հիանալի են անցել, Ռուսաստանը անսասան դիրք է ընդունել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առնչությամբ:
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Պարոն Պուտինի հետ հանդիպումը հիանալի է անցել։ Ռուսաստանն անսասան դիրք է ընդունել ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհների դեմ։ Երկու երկրների միջև առկա է ընդլայնված միջուկային համագործակցությունը», – ասսել է Արաղչին Al-Arabs Al-Jadeed թերթին տված հարցազրույցում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    