Բաժիններ՝

Թեհրանն ԱՄՆ-ին կոչ է արել փոխհատուցել Իրանին հարվածների պատճառած վնասի համար

Թեհրանն ԱՄՆ-ին կոչ է արել փոխհատուցել Իրանին հարվածների պատճառած վնասի համարԿարդացեք հոդվածը` РусскийԱՄՆ-ն պարտավոր է փոխհատուցել Իրանին այն վնասը, որին հանգեցրել են ամերիկյան հարվածներն Իրանի տարածքին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ 

«Վաշինգտոնը պետք է վճարի փոխհատուցում իրանական օբյեկտներին պատճառված վնասի համար», – ասել է նա:

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։

Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնության ձեռք բերման մասին։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս