Ո՞ւմ է մակագրվել Սամվել Կարապետյանին կալանավորելու գործը

Ռուսաստանաբնակ հայ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու սուրբ գործը հանձնարարվել է Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արտակ Կարապետյանին:

Նախքաննական մարմնի միջնորդությունը մակագրվել է այդ դատավորին, ով վերջերս է Լոռիից տեղափոխվել Երևան:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց Սամվել Կարապետյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Սամվել Կարապետյանը, բնականաբար, մեղադրանքը չի ընդունում:

Տեսանյութեր

Լրահոս