Սյունիքի մասին հայտարարությունները սադրիչ են. պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան

ՀՀ անվտանգության խորհրդի նիստերը այն պատճառով չեն, թե Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, որ վերջին շրջանում անվտանգության խորհրդի նիստեր շատ են հրավիրվում, արդյոք դա պայմանավորվա՞ծ է նրանով, որ Սյունիքում վտանգ կա։ ՀՀ վարչապետը նշեց, ո ԱԽ նիստեր հրավիրվում են պարբերաբար, որոնց մասին միգուցե հաղորդագրություններ չեն հրապարակվում։

«Այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա. այդ հայտարարությունները ես համարում եմ սադրիչ ու պրովոկացիոն, չհիմնավորված և ՀՀ քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով` ՀՀ–ն և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի դրույթները։

Տեսանյութեր

Լրահոս