
Թուրքիա իմ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես հաստատեց, որ այցելելու է Թուրքիա, և օրակարգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն է: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։
«Հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում»,- ասաց նա: