
«Ինտեր»-ը ոչ-ոքիով է մեկնարկել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում

ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում պայքարի մեջ մտան E խմբի թիմերը` այս թվում և Միլանի «Ինտեր»-ը:
Խմբային փուլի առաջին տուրում «Ինտեր»-ի մրցակիցը մեքսիկական «Մոնտերեյ»-ն էր:
Հանդիպման 25-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Մոնտերեյ»-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, իսկ 42-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնել է աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 78-րդ րոպեին:
Առաջին տուրից հետո E խմբի առաջատարը «Ռիվեր Փլեյթ»-ն է, որն ունի 3 միավոր: 1-ական միավոր ունեն «Ինտեր»-ն ու «Մոնտերեյ»-ը, իսկ ճապոնական «Ուրավա Ռեդ»-ը միավոր չունի: