Բաժիններ՝

Օմանի ծոցում՝ ԱՄԷ-ի ափերի մոտ, նավթի երկու լցանավ է բախվել

Adalynn և Front Eagle լցանավերը հունիսի 17-ին բախվել են Օմանի ծոցում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Խորվական նավահանգստից 44 կմ հեռավորության վրա:

Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Ըստ ԱՄԷ-ի առափնյա պահպանության ծառայության տվյալների՝ Adalynn-ի անձնակազմի 24 անդամի հաջողվել է փրկել։

ԱՄԷ-ում չեն  տրամադրել Front Eagle-ի հետ կապված իրադրության մանրամասները։Bloomberg-ի տեղեկատվության համաձայն՝ պատահարը դեռևս չեն կապում իրանաիսրայելական հակամարտության հետ։

Bloomberg-ը ծովային անվտանգության ոլորտում Vanguard Tech գործակալությունից ծանուցում է ստացել, որի համաձայն՝ դեռ հիմքեր չկան այս միջադեպում «հանցավոր դիտավորություն» կասկածելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30