Բաժիններ՝

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին հաղթանակով է մեկնարկել Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Մոլդովայում մեկնարկել է Բիլլի Ջին Քինգի թենիսի գավաթի խաղարկությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան:

Երրորդ ենթախմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը մեկնարկում 3:0 հաշվով հաղթանակ է տոնել Սան Մարինոյի հավաքականի նկատմամբ:

Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6:1 6։1) ու Ալինա Սողոմոնյանը (6:4 1։6 6։3)։

Անի Ամիրաղյան-Ալինա Սողոմոնյան զույգը հաղթել է զուգախաղում (6:2 6։1)։

Հայաստանի հավաքականի ավագը Գայանե Մովսիսյանն է։

Սան Մարինոյից բացի Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված նաև Մալթայի ու Անդորրայի հավաքականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30