Բաժիններ՝

Կանադայում G7-ի գագաթաժողովին սպառնում են արջերը եւ այլ վայրի կենդանիներ. Guardian

Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի կազմակերպիչները մտահոգված են Կանանասկիս օկրուգում, որտեղ տեղի է ունենում «Մեծ յոթնյակի» հանդիպումը, ապրող արջերի եւ այլ վայրի կենդանիների սպառնալիքով, գրել է բրիտանական «The Guardian» թերթը։

«Վերջին շաբաթների ընթացքում երկու քոթոթներով գրիզլիի հարձակումները պաշտոնյաներին ստիպել են փակել Կանանասկիս օկրուգի որոշ հատվածներ: Ավելի ուշ պաշտոնյաները փակել են Փիտեր Լոուհիդ արահետի մի մասը, այն բանից հետո, երբ գորշ արջին նկատել են լեշ ուտելիս»,- նշվել է հրապարակման մեջ:

Ալբերտայի հասարակական անվտանգության եւ արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը «Globe and Mail»-ին հայտնել է, որ ունի «վայրի բնության վրա ազդեցության մեղմացման համապարփակ ռազմավարություն», որը նախատեսված է «աշխարհի առաջնորդներին հարձակումից պաշտպանելու» համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս