
Մնում է տեսնել, թե ո՞վ կստանձնի Իսրայելի հիմնական հակադիր-զսպող գործոնի դերը․ Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Ինչպես էլ ավարտվի այս Իրան-Իսրայել հակամարտության ինտենսիվ ֆազան, ոչ Իսրայելը և ոչ էլ Իրանը իրենց աշխարհաքաղաքական հաշվեկշռի ու ազդեցության առումով էլ նույնը չեն լինելու։
Սույն պատերազմը իր հետ բերում է ֆունդամենտալ աշխարհաքաղաքական և ուժային կոնֆիգուրացիաների փոփոխություն մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ առնվազն թե Իրանի և թե Իսրայելի տարածաշրջանային կշիռն ու կարգավիճակը ենթարկվելու են խորը էվոլուցիայի։
Իսրայելն այլևս փոքր պետություն դիտարկելն ոչ միայն սխալ է, այլ խորապես ոչ ադեկվատ, թե ակադեմիական, և թե քաղաքական վերլուծության տեսակետներից, առավել ևս որ վերջինիս էլիտաներն արդեն առնվազն 20 տարի իրենց պետությունն այդպիսին չեն համարում։
Խնդիրը՝ Իրանի աշխարհաքաղաքական ժառանգության հարցն է այլևս։ Մնում է տեսնել, թե ո՞վ կստանձնի Իսրայելի հիմնական հակադիր-զսպող գործոնի դերն ու ֆունկցիան տարածաշրջանային աշխարհաքաղաքական թատերաբեմում այս՝ ամբողջությամբ ոչ-կոնտակտային, բայց պետության կարգավիճակն ու արժեկշիռը որոշող պատերազմի հետևանքով»։