Բաժիններ՝

Կամո Հովհաննիսյանն ու Ալվին Թերան կշարունակեն ելույթներն «Արարատ-Արմենիա»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը, ինչպես նաև Ալվին Թերան շարունակում են մնալ «Արարատ-Արմենիա»-ում: 

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրանց պայմանագրերը երկարաձգվել են ևս 1 տարով։

Ալվին Թերան թիմում է 2021-ից՝ անցկացրել է 133 հանդիպում, իսկ Կամո Հովհաննիսյանը միացել է ակումբին 2024թ-ի հունվարին ու մասնակցել 49 հանդիպման:

Հայաստանի արդեն իսկ ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն էր:

Իսկ մրցաշրջանի ավարտին թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացավ թիմից, նրան փոխարինեց պորտուգալացի մասնագետ Տուլիպան: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս