Բաժիններ՝

Հովհաննես Հարությունյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը հեռացել է երկրի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ից:

Այս մքսին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Հովհաննես Հարությունյանի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել այն։ Հարությունյանը թիմին էր միացել 2024 թ-ի ամռանը:

Հայաստանի արդեն իսկ ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդն էր: Իսկ մրցաշրջանի ավարտին թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռացավ թիմից, նրան փոխարինեց պորտուգալացի մասնագետ Տուլիպան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս