Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի խորթ հայրը՝ Քեյթլին Ջենները, Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո կարողացել է լքել երկիրը

Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հայրը՝ Քեյթլին Ջենները, Իրանի վրա Իսրայելի հարձակումից հետո կարողացել է լքել երկիրը։

75-ամյա Քեյթլին Ջենները շաբաթ օրը լքել է Իսրայելը՝ տարածաշրջանում իրավիճակի վատթարացման ֆոնին, հաղորդում է Times of Israel-ը։

Իր այցի ընթացքում Ջենները ակտիվորեն կիսվել է ուղևորության պահերով սոցիալական ցանցերում։ X-ի իր գրառումներից մեկում նա նշել է. «Ի՜նչ անհավանական ձև է Շաբաթը նշելու։ Ես հիմա Իսրայելում եմ՝ Թել Ավիվում, ձեզ հետ։ Ես ընկեր եմ, պաշտպան, դաշնակից։ Շնորհակալություն իսրայելցի ժողովրդին ինձ՝ որպես ձեր հարազատներից մեկն ընդունելության համար։ Մենք կհաղթենք և կազատագրենք ահաբեկիչների կողմից գերեվարված իրանցի ժողովրդին»։

Ավելի ուշ նա իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին. «@IsraeliPM Բիբիի և Իսրայելի ամենամոտ դաշնակից նախագահ @realDonaldTrump-ի ղեկավարությունը թույլ չի տա, որ այս անխոհեմ բռնության գործողությունները շարունակվեն։ Իսրայելցի հրթիռներն արդեն Իրանի երկնքում են։ (Ցտեսություն, ահաբեկիչներ)։ Մենք կազատենք Իրանի քաղաքացիներին։ Շնորհակալություն բոլոր դաշնակիցներին։ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ»։

Քեյթլինի հետ Իսրայելում էր նաև CNN-ի պահպանողական մեկնաբան Սքոթ Ջենինգսը։ Երկուսն էլ լուսանկարներ են հրապարակել ռմբապաստարաններից և հյուրանոցներից, որտեղ թաքնվել են ռմբակոծությունից։ Նրանք այն ամերիկացիների խմբի մեջ էին, ովքեր ուրբաթ օրը չէին կարողացել լքել երկիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս