Ադրբեջանը «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.  «Ադրբեջանը «ծածուկ» ուրախությունը

Կից նկարում Ադրբեջանում գործող գլխավոր քարոզչական հարթակներից մեկի` իշխանության հովանու ներքո աշխատող haqqin.az պարբերականի երկու օր առաջ հրապարակված հոդվածն է:

Հոդվածի վերնագիրը հնչում է այսպես. «Թեհրանի ատամները քաշելով` Իսրայելը փրկում է մարդկությունը»: Ադրբեջանական այլ մեդիաներում ևս նկատելի է անթաքույց պրոիսրայելական դիրքորոշում:

Եթե Իրանը թուլացավ, առաջինը շահելու են Ադրբեջանն ու Թուրքիան:

Սա հասկանում են բոլոր լուրջ խաղացողները:

Ուստի պատահան չէ երկրորդ նկարը:

Իսկ երկրորդ նկարում Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկի` Sözcü TV-ի լրատվական թողարկումից մի դրվագ է, որտեղ էկրանին Ադրբեջանը դասակարգված է որպես Իրանին բացահայտ աջակցող պետություն»։

Տեսանյութեր

Լրահոս