10 միլիարդից ավելի հարկ է հավաքվել՝ հարկային փոփոխության արդյունքում. Վահե Հովհաննիսյան

ՀՀ պետական բյուջեն 2024 թվականին 36,4 միլիարդ դրամ լրացուցիչ մուտքեր է ստացել հանքերից, 10 միլիարդ դրամ` շահումով խաղերից։ Ասուլիսի ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դա տեղի է ունեցել ռոյալթիի (մետաղական հանքաքարի արդյունահանման տուրքեր) և առցանց խաղային հարթակների տուրքերի աճի հաշվին։

Բացարձակ թվերով ռոյալթիների գծով մուտքերը կազմել են 78.1 մլրդ դրամ, իսկ շահումով խաղերի գծով մուտքերը՝ 23.4 մլրդ դրամ։

Նա հիշեցրեց, որ հիմա նոր Հարկային օրենսգիրք է մշակվում։

Նախարարությունը պատրաստվում է պահպանել փոքր բիզնեսի համար հարկերի վճարման պարզությունը, սակայն սահմանափակել հարկային արտոնությունները, որպեսզի չխաթարի տնտեսական մրցակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս