Պարոն Մամիջանյանն իմ տեղը գիտի, կարող է էդ ձևաթուղթը վերցնել, գալ. Ձեզ հետ չեմ խոսում. Աղվան Վարդանյանը՝ Նարեկ Մալյանին

«Հայաստան» խմբակցության պատագմավոր Աղվան Վարդանյանը հրաժարվեց ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի ձևաթղթի տակ, որը նրան էր ներկայացրել «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը։

Վերջինս այսօր այցելել էր ԱԺ և Աղվան Վարդանյանին խնդրեց, ինչպես նախապես խոստացել է՝ միանալ նախաձեռնությանը։

«Հայտարարել եք, որ պատրաստ եք միանալ և ստորագրել, ենթադրում եմ՝ մինչև այժմ չեք միացել սխալ կոմունիկացիայի հետևանքով, քանի որ Ձեր անկեղծ մղումների վրա չեմ կասկածում»,-ասաց Մալյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդանյանը նշեց, որ մի քանի օր առաջ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորի հետ, հարցը քննարկել են և նրանք էլ բավարարված հեռացել են։

«Պարոն Մամիջանյանի հետ խոսել ենք, ինքն իմ տեղը գիտի և կարող է ձևաթուղթը վերցնել, մոտենալ։ Մամիջանյանին փոխանցեք, որ Վարդանյանը տեղում է, եթե հարցեր են մնացել, կարող է բարձրանալ և քննարկենք»,- ասաց նա և նշեց, որ Մալյանի հետ այդ հարցը չի քննարկի։

Տեսանյութեր

Լրահոս