Բաժիններ՝

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1,500-ը վիրավորվել է իսրայելական հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։

Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի արտգործնախարարության շենքին, ինչի հետևանքով կան տուժածներ, այդ թվում՝ դիվանագետներ։

Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում գտնվող ԻՀՊԿ «Ղուդս» ուժերին պատկանող հրամանատարական կենտրոններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30