ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարին

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորման ոլորտում առկա համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի արդյունավետության բարձրացման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, էլեկտրոնային առևտրի զարգացման,  մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30