Չգիտեմ` ինչ զարգացումներ կլինեն, բայց բոլոր սցենարներն ընդունելի են. ՔՊ պատգամավորը՝ կաթողիկոսի մասին

ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը ողջունում է իր քաղաքական ղեկավարի նախաձեռնությունն՝ ընդդեմ եկեղեցու։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ինքն էլ մասնակցի քասթինգին՝ ասաց. «Չէ՛»։

«Հավատացյալ եմ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց, քաղաքական իմաստով, ի պաշտոնե չեմ ուզում մասնակցել»,- ասաց նա։

ՔՊ-ականն այս պահին չի պատկերացնում, թե ինչ ճանապարհով են Վեհափառ Հայրապետին հեռացնելու Վեհարանից։

«Ընթացքը ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանում եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է այն ուխտերին, որոնք դրել է իր առջև, Աստվածաշնչին, պետք է լինի հավատացյալ։ Վարչապետի գրառման մեջն էլ կա, որ մարդը պետք է լինի, գոնե, Մեծ Պահքը պահող»,- հայտարարեց նա։

Գրիգորյանը վստահեցնում է, թե Վեհափառ Հայրապետին Վեհարանից ուժով դուրս չեն հանի։

«Վեհարանում աղոթում են, Վեհարանում ուժ չեն կիրառում, ցանկացած հավատացյալի, ով կմասնակցի այդ պրոցեսին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևէ այլ գործողություն չանել՝ բացի աղոթք անելուց»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30